Գլխավոր Լրահոս

Թեհրանը մտահոգություն է հայտնել Հրվ. Կովկասում ԱՄՆ ներկայության կապակցությամբ

Թեհրանը մտահոգություն է հայտնել Հրվ. Կովկասում ԱՄՆ ներկայության կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում ցանկացած արտաքին միջամտության վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հատկապես Իրանի սահմանի հարևանությամբ։

Հայտարարությունն արվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրման ֆոնին։ Ստորագրված փաստաթղթերով Հայաստանն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Թեհրանը ընդգծել է, որ հետևում է զարգացումներին և պատրաստ է աջակցել խաղաղության և տնտեսական համագործակցության ամրապնդմանը՝ առանց արտաքին ազդեցության։

«Ակնհայտ է, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը բոլոր տարածաշրջանային երկրների շահերից են բխում: Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է երկու երկրների կողմից խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրման հանգամանքը և դա դիտարկում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում։ 

Միևնույն ժամանակ, Թեհրանը շեշտել է, որ ցանկացած միջամտություն արտերկրից, հատկապես Իրանի սահմանների հարևանությամբ, կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգության համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդգծելով իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը, վստահ է, որ հաղորդակցության ուղիների ստեղծումն ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարող են նպաստել կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ իրականացվում են փոխադարձ շահերի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիմքով՝ առանց արտաքին միջամտության», - ասված է հայտարարությունում։

Իրանի ԱԳՆ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու կառուցողական և փոխշահավետ համագործակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ երկկողմ ու տարածաշրջանային ձևաչափերով, այդ թվում՝ «3+3» մեխանիզմի շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում