Գլխավոր Լրահոս

Հայաստանը կրկին երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կրկին երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ. Նիկոլ Փաշինյան

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի արդյունքում Հայաստանն ստանում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ, որը չէր ունեցել 30 տարի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի փաստաթղերի ստորագրումից հետո՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին։

Ադրբեջանի հետ կապուղիների ապաշրջափակումը և ԱՄՆ-ի մասնակցությունը այդ գործընթացում, ըստ Փաշինյանի, պետք է դիտարկել ոչ թե Իրանի և Ռուսաստանի շահերի հետ կապված խնդիրների, այլ՝ նոր տնտեսական համագործակցության հնարավորությունների բացման տեսակետից։

Վարչապետը հիշեցրել է, որ այս պահին Հայաստանի երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո և նշել է. «Գուցե Ռուսաստանը հետաքրքրվի ներդրում կատարելու Իջևան-Հրազդան, Իջևան-Ղազախ երկաթուղիների վերականգնման հարցում։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»։

Փաշինյանի խոսքով՝ ստորագրված փաստաթղթերով Հայաստանը նաև ստանում է երկաթուղային կապ Իրանի հետ, ինչը, ըստ նրա, «շատ կարևոր է, քանի որ նախկինում նման կապ չենք ունեցել»։

«Մենք երկաթուղային կապ կունենանք նաև Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաև լաստանավային սցենարով։ Չինաստանն արդեն ստանում է նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արեւմուտք, որը նախկինում չուներ։ Այսպիսով, շատ էական է, թե հարցին ինչ դիտանկյունից ենք մոտենալու»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե փաստաթուղթը կարող է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի կամ Իրանի շահերի համար, Փաշինյանն ընդգծել է՝ պետք է կենտրոնանալ նոր բացվող հնարավորությունների վրա։

«Բայց գուցե նույն այս նախագիծը կարող է դառնալ լավ հնարավորություն տնտեսական համագործակցություն սկսելու Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Այս նախագիծը կարող է դառնալ որոշակի անսպասելի, բայց դրական գործընկերության հիմք, և «Խաղաղության խաչմերուկը» կարող է այսպես իրականություն դառնալ, քանի որ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն, գուցե ստանան հնարավորություն համագործակցելու Հայաստանում և Հարավային Կովկասում»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

***

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվեց համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը, որը ձևակերպվել է երեք օրինակով, Թրամփը ստորագրել է որպես վկա։ Կողմերը հաստատել են խաղաղության, բարեկեցության և կայունության ուղին՝ որպես տարածաշրջանային հարաբերությունների նոր մեկնարկային կետ։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում