Գլխավոր Լրահոս

Միջանցքի հարցը փակված է, ասել է Իրանի արտգործնախարարը

Միջանցքի հարցը փակված է, ասել է Իրանի արտգործնախարարը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ընդունած [ԱՄՆ հանդիպումների արդյունքներով] համատեղ հայտարարության դրույթները լիովին համապատասխանում են Իրանի դիրքորոշումներին։

Արաղչին հաղորդակցային ուղիների վերաբերյալ ասել է, թե «միջանցքի հարցը փակված է»։

«Միջանցքի հարցն էլ ամբողջովին մի կողմ է դրվել, և [հիմա] խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի իրավասության և ինքնիշխանության ներքո՝ այդ տարածքում»։

Իրանական Irna-ի գործակալության հաղորդմամբ, Արաղչին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը։ 

«Կովկասի խնդրում մեր դիրքորոշումը թափանցիկ է։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը իրենց տարածքների նկատմամբ և սատարում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը: Մենք նաև հանդես ենք գալիս հօգուտ միջազգային սահմանների և չենք ընդունում դրանց որևէ փոփոխություն: Այն, ինչ առկա է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունում, ներառում է այդ երեք սկզբունքները․ հարգանք՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, նրանց տարածքային ամբողջականության հանդեպ։ Դեմ ենք նաև ցանկացած տեսակի սահմանային փոխության։ Դրանք միանգամայն համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին»,- ասել է Արաղչին։

Իրանի արտգործնախարարը, աջակցություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշել է, որ Թեհրանը մշտական կապի մեջ է կողմերից յուրաքանչյուրի հետ։

«Վաղը Հայաստանի արտգործնախարարը ինձ կզանգի, պարոն Փաշինյանը նույնպես հեռախոսազանգ կունենա [նախագահ՝ Փեզեշքիանի հետ], իսկ երեքշաբթի Հայաստանի փոխարտգործնախարը կժամանի Թեհրան»,- հայտնել է Արաղչին։

Արաղչին հաղորդակցային ուղիների վերաբերյալ ասել է, որ ըստ էության «միջանցքի» հարցը փակված է։

«Միջանցքի հարցն էլ ամբողջովին մի կողմ է դրվել, և [հիմա] խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի իրավասության և ինքնիշխանության ներքո՝ այդ տարածքում»։

Իրանի արտգործնախարարն իր խոսքում հիշատակելով հայ-ամերիկյան ընկերության մասին, նշել է, որ այն գրանցվելու է Հայաստանում՝ հայկական օրենքների հիման վրա։

Արաղչին զգուշավորություն է հայտնել նաև ամերիկյան ներկայության հեռանկարի հարցում. «Ցայսօր մեր [Իրանի] սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, և մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները»։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին օգոստոսի 8-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած հայ-ադրբեջանական համաձայնությունների համատեքստում ավելի կոշտ դիրքերից էր հանդես եկել, հատկապես հաղորդակցային ուղիներում ամերիկյան դերկատարության առնչությամբ։

Վելայաթին մասնավորապես ասել էր, որ «Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասի տարածաշրջանում՝ անկախ նրանից՝ Մոսկվան կմիանա Թեհրանին, թե ոչ»։

https://img9.irna.ir/d/r2/2025/06/21/4/171939139.jpg?ts=1750501141544

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում