Գլխավոր Լրահոս

«Այնպես չէ, ինչպես լուրերում են ուռճացնում». Փեզեշքիանը՝ «միջանցքի» մասին

«Այնպես չէ, ինչպես լուրերում են ուռճացնում». Փեզեշքիանը՝ «միջանցքի» մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի հարավով նախատեսված ճանապարհին։ 

«Այնպես չէ, ինչպես լուրերում են ուռճացնում։ Հաղորդակցությունների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր ակնկալիքները հաշվի են առնվել», - «միջանցքի» մասին հարցին ի պատասխան ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հատկապես կարևորել է տարածքային ամբողջականության պահպանման հարցն ու դեպի Եվրոպա կամ հյուսիս Իրանի ճանապարհների անխոչընդոտ լինելու հանգամանքը։ 

«Միակ անհանգստությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերությունն է այդ ճանապարհը կառուցելու», - ասել է Փեզեշքիանը։

Նախագահից առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանություններ է արել նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Նա «միջանցքի» հարցը փակված է համարել՝ նշելով, որ խոսքը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո կառուցվելիք ճանապարհի մասին է։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդունած ընդհանուր հայտարարությունը Իրանի շահերին համապատասխանող է համարել։

Կարդացե՛ք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում