Գլխավոր Լրահոս

ԵՄ. Կարևոր է համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը

ԵՄ. Կարևոր է համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը հայտարարություն է տարածել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ։

«Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև ստորագրված համաձայնագրերը նշանակալի  առաջընթաց են, տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։

Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի և ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ ստեղծված նպաստավոր պահը օգտագործելու և առաջընթաց ապահովելու համար։ Հիմա կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը։

Այս տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր և վճռական քայլ է դեպի երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

Կիրառվելուց հետո համաձայնեցված քայլերն ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն հակամարտության հետևանքով բաժանված հասարակություններին մոտեցնել կայուն խաղաղության և համատեղ բարգավաճման։

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցելու լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար», - ասված է ԵՄ հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում