Գլխավոր Լրահոս

Օգոստոսի 12-ին Հայաստանն ու Իրանը կանցկացնեն բարձր մակարդակի խորհրդակցություններ. Բաղայի

Օգոստոսի 12-ին Հայաստանն ու Իրանը կանցկացնեն բարձր մակարդակի խորհրդակցություններ. Բաղայի

Հայաստանն ու Իրանը նախատեսում են անցկացնել բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցերը։ Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության՝ հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ Թեհրանը մշտապես պահպանում է սերտ ու կառուցողական կապեր Հարավային Կովկասի իր հարևանների՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նա ընդգծել է, որ Իրանը կարևորում է բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները և հետևողականորեն կապի մեջ է մնում այդ երկրների հետ՝ արձագանքելով տեղի ունեցող զարգացումներին, հատկապես այն դեպքերում, երբ դրանք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Իրանին։

Հայաստանի մասին խոսելիս Բաղային նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն որոշ ժամանակ, և դա նոր թեմա չէ։ Նրա խոսքով՝ նախորդ քննարկումների ընթացքում երկու կողմերին էլ հորդորել են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Թեհրանը համոզված է, որ այդ փաստաթուղթը կարող է դառնալ շրջադարձային քայլ խաղաղության և կայունության ամրապնդման համար Հարավային Կովկասում։

Բաղային հայտնել է, որ օգոստոսի 12-ին Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև կկայանան բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ ընթացիկ զարգացումների շուրջ ավելի հստակ պատկերացում ձևավորելու և հայկական կողմի հետ կիսվելու Իրանի գնահատականներով ու մտահոգություններով։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջև փաստաթղթերի ստորագրումից հետո իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով՝ կիսելով Թեհրանի մտահոգությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում