Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ Աբդալլահ II–ը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առթիվ՝ իր աջակցությունը հայտնելով գործընթացին։
Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին։
Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։
Կարդացեք նաև՝
Civilnet











