Գլխավոր Լրահոս

Ալիևը Ուկրաինային հատկացրել է 2 մլն դոլար

Ալիևը Ուկրաինային հատկացրել է 2 մլն դոլար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news պարբերականը։

Գումարը կհատկացվի Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից։ Այդ միջոցներով կգնվի Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորում և կուղարկվի Ուկրաինա։

DW-ն հայտնում է, որ այս որոշմանը նախորդել էր նախօրեին կայացած Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել էին Օդեսայում ադրբեջանական պետական SOCAR ընկերության նավթաբազայի և ուկրաինական տարածքում գտնվող ադրբեջանական այլ օբյեկտների, այդ թվում՝ ադրբեջանական գազը Ուկրաինա տեղափոխող գազատուրբինային կայանի վրա ռուսական հարվածները։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական իշխանությանը մոտ կանգնած Caliber-ի տվյալներով, Ադրբեջանի իշխանությունները կարող են քննարկել Ուկրաինային սպառազինության մատակարարման էմբարգոն վերացնելու հարցը, եթե Ռուսաստանը շարունակի հարվածել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքներին, որոնցով անցնում է ադրբեջանական վառելիքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում