Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը», - ասված է հաղորդագրությունում։

ՌԴ նախագահը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը նպաստող քայլերի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել, որ Մոսկվան կաջակցի այդ գործընթացին։

«Վլադիմիր Պուտինը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը նպաստող քայլերի կարևորությունը։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակով հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հունով աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը ևս որոշ մանրամասներ է ներկայացրել հեռախոսազրույցից։ Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը Փաշինյանին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստության մասին։

Ըստ աղբյուր՝ Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։ Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացումն ու երկրների փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

«Շոշափվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցեր՝ շեշտադրելով առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա զարգացումը և փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում