Գլխավոր Լրահոս

Կարո Փայլանն Էրդողանին կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը

Կարո Փայլանն Էրդողանին կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել անմիջապես բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին Փալյանը գրել է X-ի իր միկրոբլոկում։

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին ՊԱՏՄԱԿԱՆ համաձայնագիր, որը վերջ դրեց տասնամյակների թշնամանքին։

Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ այս խաղաղությունը երկարատև դարձնելու համար։

Հարգելի՛ Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք այս քայլը հիմա անենք»,- գրել է Փալյանը։

***

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը։

Այս առիթով այնուհետև Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հեռախոսով նննարկվել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում