Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։
Իրանի նախագահի` Հայաստան նախատեսվող այցի մասին դեռևս հունիսին հայտնել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը ժամկետներ չէր նշել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնավարման ընթացքում այս տարի արդեն երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ ապրիլին և հուլիսին։
Civilnet











