Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը միջազգային դիվանագիտական հաղթանակ է․ Թեմի Բրյուս

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը միջազգային դիվանագիտական հաղթանակ է․ Թեմի Բրյուս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը դարձել է միջազգային դիվանագիտության նշանակալի հաղթանակ և վկայում է, որ Դոնալդ Թրամփը մնում է խաղաղության նախագահ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, և հավելել, որ այդ համաձայնությունը նախագահ Թրամփի ուղղակի դիվանագիտական ջանքերի արդյունքն է։

«Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Նա միակն էր, ում հաջողվեց իրականացնել նման արդյունք», - նշել է Բրյուսը։

Բացի խաղաղության հռչակագրից, երկու երկրների ղեկավարները նաև ստորագրել են ԱՄՆ-ի հետ երկկողմ տնտեսական համաձայնագրեր, որոնք, Պետդեպարտամենտի գնահատմամբ, բացում են Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում՝ միաժամանակ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսի համար։

«Թեպետ նախկինում նման արդյունքի հասնելու փորձեր եղել են տարբեր դերակատարների՝ Եվրոպայի, Ֆրանսիայի, ՌԴ նախագահի և նույնիսկ նախկին նախագահ Բայդենի կողմից, միայն նախագահ Թրամփին է հաջողվել իրական խաղաղություն ապահովել», – ընդգծել է Բրյուսը՝ հավելելով, որ Թրամփը դիվանագիտության վրա հիմնված իրատեսական մոտեցմամբ շարունակում է առաջնորդել հակամարտությունների դադարեցման ուղղությամբ։

Պետդեպարտամենտը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հռչակագրից առաջ Թրամփի ղեկավարությամբ հաջողությամբ առաջ են տարվել բանակցային գործընթացներ Կամբոջայի և Թաիլանդի, Իսրայելի և Իրանի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հնդկաստանի և Պակիստանի, Եգիպտոսի և Եթովպիայի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև։ Այս շարքում առանձնանում են նաև Աբրահամյան համաձայնագրերը։

«Նախագահ Թրամփը շարունակում է ապացուցել, որ աշխարհը կարող է հաղթահարել երկարատև թշնամանքներն ու շարժվել խաղաղության, կայունության և հաջողության ուղղությամբ»,- եզրափակել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում