Գլխավոր Լրահոս

Փաշինյանի փոխարեն Մհեր Գրիգորյանը կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին

Փաշինյանի փոխարեն Մհեր Գրիգորյանը կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ արձակուրդում է։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 14-15-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատայում։

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն 20 հարց, այդ թվում՝ երրորդ երկրներից Միության անդամ պետությունների տարածք ներմուծվող հարկվող ապրանքների մաքսային արժեքի վերահսկողությունը, ինչպես նաև մինչև 2025-ը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը։

Կքննարկվեն նաև համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգի հարցերը։

***

Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առնվազն հինգ նիստի է մասնակցել, այդ թվում՝ 2024-ին՝ որպես նիստի նախագահող։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում