Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ազգային հավաքականին՝ 2026-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, և բոլոր տոմսերը հասանելի կլինեն միայն առցանց՝ tickets.ffa.am կայքում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ֆիզիկական տոմսերի վաճառք չի նախատեսվում։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը երկու տոմս։ Գնված տոմսերը հասանելի կլինեն օգտատիրոջ անձնական էջում, սակայն QR կոդերը կակտիվանան միայն խաղի օրը։
Civilnet











