Գլխավոր Լրահոս

Մաքուր օդ ենք շնչելու․ կառավարությունը որոշում է ընդունել

Մաքուր օդ ենք շնչելու․ կառավարությունը որոշում է ընդունել

Կառավարությունը որոշում է ընդունել` արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը։ Որոշումն ընդունվել է Կառավարության օգոստոսի 14-ի նիստին։

Կառավարությունը հաստատել է կարգ, որով սահմանվում են մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ, չափման մեթոդներ և կայանների տեղադիրքեր։  

Որոշման նպատակն օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և Եվրոպական Միության (ԵՄ) պահանջներին։ Որպես հիմք են ընդունվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ամենախիստ չափանիշները։

Նոր չափանիշները ուժի մեջ կմտնեն երկու փուլով․ 2030-ից օդի որակի չափանիշները կհամապատասխանեն Եվրոպական Միության (ԵՄ) պահանջներին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չորրորդ փուլի ցուցանիշներին: 2035-ից կսահմանվեն օդի որակի ամենախիստ չափանիշները, որոնք առաջարկում է ԱՀԿ-ն:

Մինչև 2030-ը նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը՝ տեղադրելով 14 անշարժ և 2 շարժական դիտակայաններ, ինչպես նաև արդիականացնել քիմիական լաբորատորիաները՝ օրգանական աղտոտիչների և ծանր մետաղների չափումներ իրականացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում