Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են Օման մեկնել

Հայաստանի քաղաքացիներն օգոստոսի 11-ից կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել Օման։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունից նշում են, որ որոշուման մասին հայտարարվել է Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների արդյունքում։
Թեմա
Civilnet










