Գլխավոր Լրահոս

Իրանի նախագահի՝ Հայաստան այցի նշանակությունն ավելի է մեծացել․ իրանցի փորձագետ

Իրանի նախագահի՝ Հայաստան այցի նշանակությունն ավելի է մեծացել․ իրանցի փորձագետ

Իրանի նախագահի առաջիկա այցը Հայաստան համընկնում է օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման ժամանակացույցի հետ, ինչն ավելի է մեծացնում Փեզեշքիանի այցի նշանակությունը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է «Իրան-Եվրասիա» հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմինա Արմը։

«Իրանի նախագահի այցը Հայաստան տեղավորվում է հարևանների հետ տարվող քաղաքականության ծիրում։ Նա եղել է արդեն Ադրբեջանում, Պակիստանում,  և ինչպես հայտնի է նրա կառավարությունը մեծ տեղ է հատկացնում հարևանների հետ տարվող քաղաքականությանը»,- ասել է Արմը։ 

Փորձագետի կարծիքով՝ «լավ կլինի, որ այդ այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը որպես տարածաշրջանի վաղեմի պետություններ և մշտապես սերտ կապեր ունեցած երկրներ, կարողանան համաձայնությունների հասնել, որոնք կզարգացնեն երկկողմ կապերը, ինչպես նաև միջանցքի հետ կապված մտահոգությունները մի կողմ թողնվեն»։

Նա հավելել է, որ պետք է կենտրոնանալ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի հնարավորինս արագ կառուցման վրա, որը համահունչ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Միաժամանակ, եթե քննարկվում է Արևելք-Արևմուտք կապուղին, ապա ցանկալի կլինեն մտքերի փոխանակումները նաև այդ տարանցիկ ճանապարհի շուրջ, որպեսզի Կովկասը դառնա տարանցման կարևոր հանգույցներից մեկը։

«Իմ համոզմամբ՝ այցը շատ կարևոր է․ տարբեր տեսանկյուններից՝ առաջին հերթին ընթացիկ զարգացումների համատեքստում և հույս ունեմ գործնական ձեռքբերումներ կկգրանցվեն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որոնք կօգնեն երկու կողմերին լավացնելու և զարգացնելու կապերը», - ասել է Արմինա Արմը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 18-19-ին։

Իրանի նախագահի Հայաստան նախատեսվող այցի մասին դեռևս հունիսին հայտնել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը ժամկետներ չէր նշել։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնավարման ընթացքում այս տարի արդեն երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ ապրիլին և հուլիսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում