Գլխավոր Լրահոս

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն․ Կոշտա

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն․ Կոշտա

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«‎Այս շաբաթ ես շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Կոշտան։

Կոշտան նշել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել համաձայնագրի իրականացմանն աջակցելուն և տարածաշրջանային կապը ամրապնդելուն, հասարակություններին օգնելու՝ հաղթահարել տարիներ տևած հակամարտությունը և շարժվել դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում։

***

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում