Գլխավոր Լրահոս

ԵՄ դիտորդների մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև․ Անիտա Հիփեր

ԵՄ դիտորդների մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև․ Անիտա Հիփեր

ԵՄ մոնիթորինգային առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։ Այս մասին ադրբեջանական Repoert-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։

«Առաքելության մանդատն է հետևել և հաշվետվություն ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 7-րդ կետում նշված է․ «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»։

Մինչ խաղաղության պայմանագրի նախաստորագրումն Ադրբեջանը պահանջում էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերել ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը՝ համարելով այն երրորդ ուժ։

Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, և իսկապես կայուն խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԵՄ դիտորդների համար կարող ենք նոր մանդատ քննարկել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում