Գլխավոր Լրահոս

Քննարկվել են Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ծրագրերը

Քննարկվել են Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ծրագրերը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային  ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհամմադ Հոսեյն Հոսեյնին և այլ ոլորտային մասնագետներ։

Փոխնախարար Կոստանյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը, ինչի մասին է վկայում իրանական ընկերությունների ներգրավածությունը Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախագծերում։

Ահմադ Զերաաթքարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված սերտ գործընկերությունը տարբեր ոլորտներում գրանցում է հաջողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին վերաբերող, հետագա համագործակցության պլանավորման, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում