Գլխավոր Լրահոս

Ինգուշ իմամն անընդունելի է համարում, որ տղամարդ մատուցողները սպասարկեն կանանց

Ինգուշ իմամն անընդունելի է համարում, որ տղամարդ մատուցողները սպասարկեն կանանց

Ելիզավետա Չուխարովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքի կենտրոնական մզկիթի իմամ Իբրահիմ Բատիրովը ուրբաթօրյա քարոզի ընթացքում քննադատել է տղամարդկանց, որոնք աշխատում են որպես մատուցող և սպասարկում կանանց։

Ինգուշերեն արված նրա ելույթի տեսագրությունը հրապարակել է անկախ «Ֆորտանգա» լրատվամիջոցը։

Բատիրովը հայտարարել է, որ նման աշխատանքը տղամարդկանց համար «Իսլամում անընդունելի է»։ Նրա խոսքով՝ ռեստորաններն ու սրճարանները գնալով ավելի հաճախ են աշխատանքի ընդունում ինգուշ տղամարդկանց, որոնք պատվերներ են վերցնում և սպասարկում, այդ թվում՝ կանանց։

«Դուք հավանաբար տեսել եք, որ ռեստորաններում երիտասարդ տղամարդիկ սկսել են մատուցող աշխատել։ Նրանք մոտենում են, պատվեր են ընդունում, մատուցում են։ Եթե բոլոր հաճախորդները տղամարդ լինեին, խնդիր չէր լինի, բայց կան նաև կանայք։ Իսկ ո՞վ է սպասարկում ինգուշ կանանց։ Ինգուշ տղամարդիկ։ Սա նորմալ չէ։ Սա կեղտոտ է։ Մարդիկ ասում են՝ ոչ մի աշխատանք չպետք է համարվի ամոթալի։ Բայց սա Իսլամում անընդունելի աշխատանք է տղամարդու համար։ Կան շատ նմանատիպ գործեր, և եթե ես սկսեմ թվարկել, ձեզ դա դուր չի գա։ Սա ամոթ է»,– ասել է Բատիրովը։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 45-ամյա Բատիրովը սովորել է Սաուդյան Արաբիայի թագավորական Ֆահդի իսլամական ինստիտուտում, իսկ բարձրագույն կրոնական կրթություն ստացել Կահիրեի Ալ-Ազհար համալսարանում։ 2007-ից նա ծառայում է Մալգոբեկի կենտրոնական մզկիթում որպես իմամ։

Նմանատիպ հայտարարությունները նորություն չեն Ինգուշեթիայում։ Ավելի վաղ ինգուշ աստվածաբան Ադամ Աուշևը քարոզում ասել էր, որ գեղեցկության սրահներ այցելող կանայք «անեծք» են բերում ոչ միայն իրենց, այլև այն տղամարդկանց վրա, որոնք թույլ են տալիս նրանց գնալ այնտեղ։ Նա զգուշացրել էր, որ կանայք չօգտվեն գեղեցկության ոլորտի ծառայություններից։

It is also expensive — people pay up to ₽100,000 ($1,300). To pay for and to take money for this work is also a sin. We must condemn such things’, he said.

«Գեղեցկության սրահներ այցելելը անեծք է բերում ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, որոնք թույլ են տալիս իրենց կանանց գնալ այնտեղ։ Դուք պետք է կնոջը ասեք՝ «ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին քեզ ստեղծել է Բարձրյալը»։  Այդ աշխատանքի համար գումար վճարելը կամ գումար ստանալը նույնպես մեղք է։ Մենք պետք է դատապարտենք նման բաները»,– ասել էր նա։

Աստվածաբանը նաև քննադատել էր երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են կորեական սերիալներով ու մուլտֆիլմերով։

«Երիտասարդներն ունեն իրենց շրջապատն ու հետաքրքրությունները։ Նայում են ամեն տեսակ անհասկանալի շոուներ, հետո ամեն ինչ իրենց վրա փորձում են կիրառել, և այլևս չեն հիշեցնում ո՛չ մուսուլմանների, ո՛չ ինգուշների։ Տարօրինակ հագուստ, սանրվածքներ, փորձում են նմանվել ինչ-որ կորեացիների»,- ասել էր Աուշևը։

Հյուսիսային Կովկասի այլ հանրապետություններում նույնպես եղել են նախաձեռնություններ՝ ուղղված տղամարդկանց ու կանանց հանրային վարքագծի վերահսկմանը։

Օգոստոսին մի խումբ ինգուշ տղամարդիկ մոտ 300 կիլոմետր էին անցել՝ հասնելով Դաղստանի Իզբերբաշ քաղաք՝ «ստուգելու» լողափերն ու սրճարանները, թե արդյոք այնտեղ ինգուշ կանայք հանդիպում են այլ ազգությունների տղամարդկանց։ Նրանց խոսքով՝ այդ գիշեր ոչինչ չգտան, սակայն հայտարարեցին, որ շարունակելու են «վերահսկել» իրենց հայրենակից կանանց վարքագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում