Գլխավոր Լրահոս

ԱՊՀ երկրները գոհ են Երևանի և Բաքվի ստորագրած փաստաթղթերից․ Լեբեդև

ԱՊՀ երկրները գոհ են Երևանի և Բաքվի ստորագրած փաստաթղթերից․ Լեբեդև

Անկախ պետությունների համագործակցությունն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթերը կդառնան խաղաղության համաձայնագրի կնքման հիմք։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության կանոնադրական և այլ մարմինների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ Համագործակցության երկրները գոհ են եղել Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունից՝ այն համարելով կարևոր քայլ տարաձայնությունների լուծման և խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

«Ինչպես մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա մենք՝ Համագործակցության երկրներում, շատ գոհ ենք այս համատեղ հռչակագրի ստորագրումից։ Մենք կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», - ասել է նա։

Լեբեդևը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանին և Ադրբեջանին ակտիվորեն մասնակցել ԱՊՀ աշխատանքներին և կապահովի կազմակերպության բարձրագույն մարմինների նիստերի ավելի համապարփակ անցկացումն իրենց տարածքում։

Սեպտեմբերի 29-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում