«Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ռազմավարական առաջնահերթություն է». հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը օգոստոսի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ լրատվամիջոցների համար հայտարարությունում։
Իրանի նախագահը, աջակցելով Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը միտված բանակցություններին, հիշեցրել է ուժի չկիրառման մասին Թեհրանի հստակ դիրքորոշումը։
«Մենք մշտապես աջակցել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմք ենք եղել ուժի կիրառմանը։ Կովկասի խնդիրները պետք է հանգուցալուծվեն տարածաշրջանի ներսում, և հարցերի արտապատվիրակումը արտատարածաշրջանային պետությունների, իրավիճակն ավելի կբարդացնի», - նշել է Իրանի նախագահը։
Վերջինս, անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերությունների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ցանկություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում հասցնել ռազմավարական մակարդակի։
Civilnet











