Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Իրանը հայտարարություն են ստորագրել, որով աջակցում են «3+3» ձևաչափը

Հայաստանն ու Իրանը հայտարարություն են ստորագրել, որով աջակցում են «3+3» ձևաչափը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարություն են ստորագրել, որով աջակցություն են հայտնել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների՝ ներառյալ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի խթանմանը: 

Օրեր առաջ իրանական Irna-ին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Հունանյանը հայտնել էր, որ  «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ 

2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) համագործակցության հարթակ ստեղծելու առաջարկներ հնչեցին։ Ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ են մղել Թուրքիան և Ադրբեջանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այն, Վրաստանը մշտապես հրաժարվել է մասնակցել այս ձևաչափով հանդիպումներին՝ Ռուսաստանի ներկայության պատճառով։ Խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ 

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ 2024-ի հոկտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում