Գլխավոր Լրահոս

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանի խոսքով՝ 2019-ից հետո ԵՄ-ն Հայաստանից բացի այլ գործընկերոջ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չի սկսել։

«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը (խմբ․ 2019), մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որևէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետև հավատում ենք դրան, որովհետև հավատում ենք, որ դա իրատեսական է»,- ասել է Մարագոսը:

ԵՄ դեսպանը բավարար է համարում մինչ այս Հայաստանի կողմից արված աշխատանքը՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար: 

«Մենք գնահատողական առաքելություններ ենք ունեցել, երբ հունիսին այստեղ էր Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նա հայտարարեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ներքին հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին: Այժմ սա քննարկվում է անդամ պետությունների հետ, և երբ այս քննարկումն ավարտվի, հուսով եմ՝ շուտով գործողությունների ծրագիրը կներկայացնենք հայ հանրությանը, հայաստանյան իշխանություններին»,- ասել է Մարագոսը:

Ըստ դեսպանի՝ այդ գործողությունների ծրագրի իրականացումը կսահմանի այն ժամանակացույցը, թե ՀՀ քաղաքացիները երբ հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ:

***

Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024-ին։

Վիզաների ազատականացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը իրականացնի հետևյալ ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումները՝ համաձայն ԵՄ չափանիշների. բիոմետրիկ անձնագրերի ներդրում, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, իրավապահ համակարգի հզորացում, առողջության պարտադիր ապահովագրություն և այլն։

Հունիսին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։ 



Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում