Գլխավոր Լրահոս

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ շեշտելով, որ դա պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման պայմաններում։ 

Կառավարությունում օգոստոսի 20-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Գործադիրից հայտնում են, որ այն սկսվել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով։ 

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի պայմանավորվածությունների կատարման ընթացքին և երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին։

Հանդիպման սկզբում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը «Վերին Լարսի» անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում ցուցաբերած արագ արձագանքի և աջակցության համար։ 🌾

Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ընդլայնմանը։ Այս համատեքստում քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում