Գլխավոր Լրահոս

«Արծիվ գործընկեր-2025». հայ և ամերիկացի զինվորականները վարժանքներ անցկացրին

«Արծիվ գործընկեր-2025». հայ և ամերիկացի զինվորականները վարժանքներ անցկացրին

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։

***

Հայ-ամերիկյան զորավարժությունը մեկնարկել էր օգոստոսի 12-ին։

Զորավարժությունը խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման կարողությունների բարձրացման ուղղությամբ էր՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:

Զորավարժության նպատակն էր բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Դեռևս մարտին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան կողմը 2025-ի ամռանը Հայաստան կտեղափոխի 10 միավոր ռազմական տեխնիկա Գերմանիայից՝ զորավարժությունների անցկացման նպատակով:

ԱՄՆ պետական գնումների համակարգում 2025-ի մարտի 5-ին հրապարակված հայտի համաձայն՝ Միացյալ Նահանգները հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Դյուլմեն ռազմակայանից դեպի Հայաստանի «Զառ» ռազմաբազա պետք է տեղափոխի 10 միավոր բարձր անցանելիության ամերիկյան զինտեխնիկա՝ 8 զրահապատ շտապօգնության մեքենա և 2 մարտական զրահամեքենա:

Փաստաթղթում նշվում է, որ տեխնիկան Հայաստանում կմնա մոտ երկու շաբաթ և կվերադարձվի Գերմանիա:

Համատեղ զորավարժությունները նորություն չեն Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության շրջանակում։ 2023-ի սեպտեմբերին և 2024-ի հուլիսին Հայաստանում անցկացվեցին «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցել էին հարյուրավոր զինծառայողներ երկու երկրներից, կիրառվել էր նաև ամերիկյան զինտեխնիկա՝ այդ թվում զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում