Գլխավոր Լրահոս

Պուտինի հատուկ ներկայացուցիչը դատապարտել է Արցախում հուշարձանների ապամոնտաժումը

Պուտինի հատուկ ներկայացուցիչը դատապարտել է Արցախում հուշարձանների ապամոնտաժումը

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է Արցախում Ադրբեջանի կողմից  հուշարձանների ապամոնտաժումը։

«Մշակութային գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, դրանց պղծումը, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում, չի կարող չառաջացնել ծայրահեղ բացասական վերաբերմունք։ Անկախ նրանից, թե որ ազգին են նրանք պատկանում՝ հայ, ադրբեջանցի, ռուս, թե որևէ այլ», - РБК-ին ասել է Շվիդկոյը։

Նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ «մշակութային գործիչների հուշարձանների ապամոնտաժումը փաստարկ չէ ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ»։ Նա ափսոսանք է հայտնել, որ վերջերս մշակութային ոլորտը խիստ քաղաքականացվել է. «Բնականաբար, մշակույթը չի կարող ապրել քաղաքականությունից դուրս, միջպետական ​​հարաբերությունների իրողություններից դուրս, բայց միևնույն ժամանակ մշակույթը պետք է մնա ժողովուրդների միջև կապող թելը, որը չպետք է ընդհատվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայում, իսկ մշակութային հարաբերությունները՝ հավերժության մեջ, և դա պետք է հասկանալ»։

Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալության տվյալներով ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները։ 

Քաղաքի տարածքից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես (Իվան) Իսակովի և Նելսոն Ստեփանյանի
հուշարձանները:

Մշակույթի գործիչների պատվին կանգնեցված Հենրիկ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու և Անդրեյ Սախարովի հուշարձանները։

Ազատագրական շարժման մասնակիցներ՝ Աշոտ Ղուլյանի, Քրիստափոր Իվանյանի, Անատոլի Զինևիչին և Յուրի Պողոսյանի հուշարձանները։

Հեղափոխական գործիչներ՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները։

Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ  ադրբեջանցիներն ապամոնտաժել են նաև 2021-ին Ստեփանակերտում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում