Գլխավոր Լրահոս

Կառավարությունը նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը. նախարար

Կառավարությունը նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը. նախարար

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը 2026-ի ընդհանուր ծախսերի մեջ։ 

Հանրային հեռուստատեսության հետ չորեքշաբթի հրապարակված զրույցում նախարարը, մեկնաբանելով Fitch միջազգային վարկանիշային գործակալության` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ հայտարարությունը, ասել է. «Այն, ինչ որ Fitch-ը արձանագրել է, մենք արդեն պլանավորել ենք իրականացնել։ Հիմա իհարկե աշխատում ենք բյուջեի փաստաթղթի վրա, որտեղ բոլոր մանրամասներով դա կներկայացնենք, և այո, այդտեղ նաև պլանավորված է, որ պաշտպանության նախարարությանը ուղղվող ծախսերի մասնաբաժինը ընդհանուրի մեջ կնվազի, համեմատած՝ 2025-ի հետ»։

Հովհաննիսյանի խոսքից պարզ չէ, թե արդյոք պաշտպանական ծախսերը կկրճատվեն բացարձակ թվերով, թե դրանց մասնաբաժինը ընդհանուր բյուջեի մեջ կնվազի՝ պահպանելով նախորդ տարվա մակարդակը։

Օգոստոսի 19-ին Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը գնահատել էր որպես «դրական քայլ»։ Գործակալությունն իր զեկույցում նշել էր, որ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը կարող է միջնաժամկետ հատվածում թեթևացնել Հայաստանի բյուջետային ծանրաբեռնվածությունը՝ պաշտպանական ծախսերի կրճատման հաշվին։

Ըստ Fitch-ի՝ չնայած 2025-ին Հայաստանի պաշտպանական ծախսերը նախատեսվում էր ավելացնել մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը (664,6 մլրդ դրամ կամ ավելի քան 1,7 մլրդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով, որը շուրջ 20%-ով ավել է 2024-ի ծախսերից), խաղաղության համաձայնագիրը կարող է մեղմել բյուջետային այդ ճնշումները։ Բացի այդ, գործակալությունը նշել էր, որ կայուն խաղաղությունը կարող է նպաստել դրամի փոխարժեքի կայունացմանը, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով կառավարության պարտքի մեծ բաժինն արտարժույթով։

Սակայն, Fitch-ը զգուշացրել է, որ հռչակագիրը, որը նախատեսում է «անխոչընդոտ կապ» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով, մնում է նախնական շրջանակ՝ առանց դրա ստորագրման և իրականացման համաձայնեցված ժամկետների։ Ըստ այդմ, գործակալությունը նշում է, որ տնտեսական աճի, պետական եկամուտների և առևտրի շոշափելի օգուտները կզգացվեն առնվազն մի քանի տարի հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում