Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչանը՝ Լոռու մարզպետ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- ասաց Փաշինյանը։
Արսեն Թորոսյանը 2018-2021-ը զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը: 2021-ի հունվար-հուլիսին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Արեմ Մկրտչյանը 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Civilnet










