Գլխավոր Լրահոս

Փախստականների վերադարձի հարցը վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար․ վարչապետ

Փախստականների վերադարձի հարցը վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար․ վարչապետ

Փախստականների վերադարձի հարցն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար։ Այս մասին  հայտարարրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Ռազամավարական առումով 90-ականների սկզբից Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգն այն տրամաբանությամբ, որ հիմա և Հայաստանում և Ադրբեջանում կիրառվում է, դա իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար, որովհետև այդ օրակարգի արծարծումը հիմնականում քաղաքական շահարկումների առարկա է դառնում, և այդ շահարկումն իրենց՝ փախստականներին, ոչինչ չի տալու, փոխարենը բերելու է նոր լարվածության՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: 

Շատ կոնֆլիկտներ, այդ թվում Ղարաբաղյան կոնֆլիկտը, սկսվել է շատ անմեղ մշակութային, սոցիալական, քաղաքական հարցերի արծարծումով, իսկ թե դա ինչի է վերաճել բոլորս էլ հիշում ենք»։

***

Հայաստանի ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում չի բարձրացվում Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը։

Ադրբեջանն իր հերթին պարբերաբար բարձրացնում է, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարց։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում