Գլխավոր Լրահոս

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է։ 2025-ի հունվար-հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1,170,727, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 13,038-ով։ 2024-ին Հայաստան է այցելել 1,183,765 զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի տարածած վիճակագրությունից։

2025-ի հուլիսին Հայաստան է այցելել՝ 263,592 զբոսաշրջիկ, նախորդ տարվա հուլիսին այդ թիվը 237,603 էր։ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացրած ինֆոգրաֆիկայից պարզ է դառնում, որ 2024-ի համեմատ այս տարվա մայիսից հուլիս է զբոսաշրջիկների թիվն աճել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2025-ի հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Զբոսաշրջիկներհիմնականում Հայաստան են ժամանել օդային տարածքով՝ Զվարթնոց օդանավակայանից։ Ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի ցամաքային անցակետերից առավել ակտիվը եղել է Բագրատաշենի անցակետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում