Գլխավոր Լրահոս

Դավիթ Խուդաթյանն արձագանքել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին թուրք նախարարի հայտարարությանը

Դավիթ Խուդաթյանն արձագանքել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին թուրք նախարարի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այս մասին Արմենպրեսին ասել է  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան՝ արձագանքելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։  

Դավիթ Խուդաթյանը Հայաստանի Կառավարության կողմից ընդունելի ծրագրերի թվում նշել է «Հյուսիս–Հարավ»-ը, «Խաղաղության խաչմերուկ»-ը, TRIPP-ը։ Նախարարը շեշտել է, որ նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։

«Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաև TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, համաձայն օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի–Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը»,- ասել է նախարարը:

***

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Թուրքիան ազդարարել է Կարսը Նախիջևանին կապող երկաթուղու շինարարության մեկնարկը։  Իգդիրում պաշտոնական արարողությանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրաօղլուն հայտարարել է, թե «նախագիծը Զանգեզուրի միջանցքն իրականացնելուն միտված ամենագործնական քայլերից է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում