Ստեփանակերտում ոչնչացվել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը

Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։
Աշոտ Ղուլյանի հուշարձանը տեղադրվել էր 1996-ին՝ նրա թաղման վայրում, նույնանուն զբոսայգում։
«Հուշարձանների ոչնչացումը ոչ միայն վանդալիզմ է, այլև Ադրբեջանի համակարգված քաղաքականություն, որն ուղղված է Արցախի ժողովրդի հերոսների հիշողությունն ու մշակութային ինքնությունը ջնջելուն։ Այսպիսի գործողությունները կոպտորեն խախտում են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոնվենցիաները և արցախցիների իրավունքները՝ հիշողությունը, պատմությունը պահպանելու և իրենց հայրենիք վերադառնալու
Մենք պարտավոր ենք բարձրաձայնել․ Ադրբեջանի պատասխանատվությունը մշակութային ժառանգության ոչնչացման համար պետք է արձանագրվի միջազգային հանրության կողմից։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ մշակութային ժառանգության լավագույն պաշտպանությունը Արցախի ժողովրդի անքակտելի վերադարձի իրավունքի ապահովումն է»,- ասված է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության հայտարարության մեջ։
***
Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալության տվյալներով ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները։
Քաղաքի տարածքից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես (Իվան) Իսակովի և Նելսոն Ստեփանյանի
հուշարձանները:
Մշակույթի գործիչների պատվին կանգնեցված Հենրիկ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու և Անդրեյ Սախարովի հուշարձանները։
Ազատագրական շարժման մասնակիցներ՝ Աշոտ Ղուլյանի, Քրիստափոր Իվանյանի, Անատոլի Զինևիչին և Յուրի Պողոսյանի հուշարձանները։
Հեղափոխական գործիչներ՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները։
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիներն ապամոնտաժել են նաև 2021-ին Ստեփանակերտում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։
Civilnet









