Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճի վտանգ կա

Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025-ի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։
Կենտրոնից զգուշացնում են, որ մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս, օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր, օգտագործել հակամիջատային ցանցեր։
Թեմա
Civilnet










