ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն օգոստոսի 25-ին դեսպանահավաքի ժամանակ ներկայացրել է ԱՄՆ հետ երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության, ԵՄ անդամ ու եվրոպական մյուս երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ առկա նախաձեռնություններին, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին առնչվող հարցերի։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի և Վրաստանի հետ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի։
Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցության զարգացման համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման, տնտեսական բաղադրիչի ամրապնդման ու ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Civilnet











