Գլխավոր Լրահոս

Փեզեշքիանը Պուտինին ներկայացրել է հայաստանյան այցի մանրամասները

Փեզեշքիանը Պուտինին ներկայացրել է հայաստանյան այցի մանրամասները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վստահ է՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ 3+3 հարթակը Կովկասի հարցերի լուծման համար առավել արդյունավետ և գործուն մեխանիզմը կդառնա։ Այսպիսի համոզմունք նա  հայտնել է օգոստոսի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։

Ըստ իրանական IRNA-ի՝ կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Կովկասից մինչև Իրանի միջուկային գործարքին վերաբերող թեմաներ։ Փեզեշքիանը նաև անդրադարձել է Հայաստան կատարած այցին։

«Այցի ընթացքում Հայաստանի վարչապետն ինձ հավաստիացրեց, որ Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների հետ վերջին համաձայնություններով ամբողջովին հաշվի են առնվել Իրանի, նաև Ռուսասատանի պատկերացումները, ուստի վստահ եմ՝ Իրանի ու Ռուսաստանի մասնակցությամբ 3+3 հարթակի շուրջ քննարկումները ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմ կդառնան Կովկասի հարցերի լուծման համար», - Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է IRNA-ն։

Իրանի ու Ռուսաստանի նախագահները նաև մտքեր են փոխանակել Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի մաս կազմող՝ Ռաշթ-Ասթարա երկաթուղու, ինչպես նաև վերջերս Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջանորդների միջև Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ։

Իրանի նախագահ Փեզեշքիանը առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան այցելեց օգոստոսի 19-20-ը։ Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն, ինչպես նաև երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական մակարդակի։ Բացի այդ, իրանական կողմը իր մտահոգություններն է բարձրաձայնել՝ Սյունիքով նախատեսված ճանապարհի առնչությամբ, որը ստացել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը։

Կարդացե՛ք նաև՝

Հայ-իրանական քննարկումներն արդյոք փարատեցի՞ն Իրանի մտավախությունները. ամփոփելով Փեզեշքիանի այցը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում