Arca համակարգում կրկին խնդիրներ են առաջացել

Arca համակարգում կրկին խնդիրներ են առաջացել։ Արմենիան Քարդ ընկերությունը հայտնում է, որ այս պահին ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները (խմբ․ օնլայն առևտուր) անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։
Arca համակարգում երկարաժամկետ խափանումներ էին առաջացել հուլիսի 23-ին և 29-ին։ Այդ օրերին մի քանի ժամ Հայաստանում քարտով վճարումներ, փոխանցումներ, կանխիկացում անել հնարավոր չէր։
Արմենիան Քարդ ընկերությունը Հայաստանի առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է։
Թեմա
Civilnet










