Գլխավոր Լրահոս

Պետական շահերը չեն կարող փոխանակվել վիզաների ազատականացման հետ․ Թբիլիսիի քաղաքապետ

Պետական շահերը չեն կարող փոխանակվել վիզաների ազատականացման հետ․ Թբիլիսիի քաղաքապետ

Յուսեֆ Բարդուկա, հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Վրաստանի «պետական և ազգային շահերը չեն կարող փոխանակվել վիզաների ազատականացման հետ», հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ անդրադառնալով Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը չեղարկելու հնարավորությանը։

Նա խիստ քննադատել է «եվրոպացի բյուրոկրատներին՝ զրպարտչական հայտարարությունների համար», որոնք նրանք անում են «Վրացական երազանքի» հակաարևմտյան դիրքորոշման և քաղաքականության վերաբերյալ։

«Կարծես թե նրանք օր ու գիշեր չեն քնում՝ մտածելով վրաց ժողովրդի և Վրաստանի մասին։ Սա բացարձակապես կեղծ վերաբերմունք է», - ասել է Կալաձեն։

Քաղաքապետի հայտարարությունները հնչել են ի պատասխան այն շահարկումների, թե Եվրահանձնաժողովը կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը՝ պատճառաբանելով «Վրաստանի կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների լուրջ խախտումները»։

Ռեժիմի հնարավոր կասեցման շուրջ վրդովմունքը բորբոքվել էր Եվրահանձնաժողովի՝ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության կողմից հուլիսի կեսերին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոտճորիշվիլիին ուղղված նամակից հետո։

Նամակում Թբիլիսիից պահանջվում է մինչև օգոստոսի վերջ հանձնաժողովին տրամադրել 2024-ի դեկտեմբերին Բրյուսելի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ թարմացված տեղեկատվություն և, «եթե դեռ արված չէ, համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հանձնաժողովի բոլոր հանձնարարականներում բարձրացված խնդիրները լուծելու համար»։

Ըստ նամակի՝ հանձնաժողովը կգնահատի Վրաստանի կողմից հանձնարարականների կատարումը՝ վիզաների կասեցման մեխանիզմի հաջորդ զեկույցի շրջանակներում։

«Այս գնահատման հիման վրա, շարունակական չհամապատասխանության դեպքում, հանձնաժողովը կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ վերանայված վիզային կանոնակարգի 8-րդ հոդվածի հիման վրա, մասնավորապես՝ ակտիվացնելով վիզաների կասեցման մեխանիզմը»,- ասված է նամակում։

Նամակում նշվում էր, որ հանձնարարականների վերաբերյալ Վրաստանի անգործությունն արդեն 2025-ի հունվարին հանգեցրել էր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզաներից ազատման ռեժիմի դադարեցմանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում