Գլխավոր Լրահոս

Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների և հույների նկատմամբ 20-րդ դարի սկզբում, հաղորդում է Times of Israel-ը:

Պոդքասթավար Պատրիկ Բեթ-Դևիդի հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է․ «Կարծում եմ՝ ճանաչում ենք։ Քնեսեթն ընդունել է այդ մասին բանաձև», թեև նման օրենսդրական ակտ չի ընդունվել։ Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ մինչ այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է․ «Հենց նոր արեցի։ Ահա ձեզ»։

Հայոց ցեղասպանությունը մինչ օրս միայն 34 կառավարություն է ճանաչել ։

Իսրայելը երկար տարիներ Անկարային դիտում էր որպես կարևոր առևտրային և երբեմն անվտանգության գործընկեր և մնում էր այդ մեծամասնության շարքում։ Սակայն Գազայի ընթացիկ ճգնաժամի պայմաններում երկու երկրների հարաբերությունները հասել են աննախադեպ ցածր մակարդակի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարվում է ՀԱՄԱՍ-ի բացահայտ աջակից և Իսրայելի գլխավոր քննադատներից աշխարհում։ 

Times of Israel-ը գրում է, որ Իսրայելում շատերը կարծում են, որ Հոլոքոստի եզակի բնույթը խանգարում է իրենց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ մտավախությամբ, որ դա կարող է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ երրորդ հրեաների համակարգված բնաջնջումը դնել պատմության ընթացքում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների շարքում։

Տե՛ս նաև՝

Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Նեթանյահուն սխալվում է

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում