Գլխավոր Լրահոս

Ալիևը խոսել է Հայաստանի ընտրությունների՝ խաղաղության գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին

Ալիևը խոսել է Հայաստանի ընտրությունների՝ խաղաղության գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին

Եթե Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա դա կարող է խախտել  Երևանի հետ նախկինում համաձայնեցված հարցերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով  Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

Ըստ Ալիևի՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի համար խաղաղության և կայուն զարգացման երաշխիք են։

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ գործընթացին ոչինչ չի խանգարի, սակայն ընդգծել է, որ բացարձակ երաշխիքներ չունի՝ պատճառաբանելով, որ «շատ լավ ծանոթ չէ Հայաստանի ներքին քաղաքականությանը»։

Նա անդրադարձել է Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին և սահմանադրական փոփոխությունների գործընթացին։ Ալիևի խոսքով՝ «ուժեղ արտաքին միջամտության» դեպքում հնարավոր է նախկինում համաձայնեցված հարցերի խախտում, ինչը, սակայն, «շատ կվնասի հենց Հայաստանին»։

«Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից։ Եթե այնտեղ ինչ-որ բան փոխվի, և նրանք հետ կանգնեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները», - նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ խաղաղ գործընթացին աջակցել է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ Եվրոպական միությունը, Թուրքիան և արաբական երկրները։

«Այդ համաձայնագրի խախտումը կնշանակի գնալ ընդդեմ ամբողջ աշխարհի։ Իսկ ի՞նչ կշահեն նրանք դրանից», - ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, թե Ադրբեջանը դրական է տրամադրված գործընթացի շարունակության հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում