Գլխավոր Լրահոս

Սպորտային ակումբը շուրջ 8,6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սպորտային ակումբը շուրջ 8,6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սպորտային ակումբներից մեկը շուրջ 8,6 մլրդ դրամի իրացման շրջանառություն է թաքցրել և շուրջ 2,3 մլրդ դրամի հարկ չի վճարել։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Կոմիտեն պարզել է, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում: Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցնում է իրական իրացման շրջանառությունը։

Ձեռք բերված նյութերի հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:  Առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։ Ձեռք բերված տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8,6 մլրդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2,3 մլրդ դրամի հարկ պետական բյուջե։ Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348,6 մլն դրամը»,- ասված է հայտարարության մեջ։  

***

Հուլիսին քննչական գործողություններ էին իրականացվել «Reebok» և «Gold Gym» սպորտային ակումբներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում