Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ից 45-50 աշխատակից է հեռացվել, մեծ մասը՝ ղեկավար․ ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար

ՀԷՑ-ից 45-50 աշխատակից է հեռացվել, մեծ մասը՝ ղեկավար․ ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար

ՀԷՑ-ից 45-50 աշխատակից է հեռացվել, մեծ մասը ղեկավար պաշտոնյաներ։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Ղազարյանի խոսքով, ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցների մի մասն ինքն է հեռացման դիմում գրել՝ ճնշման տակ։

«Մինչև այսօր բոլոր դիմում գրողները  հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, դիմում են գրել, շառուփորձանքից հեռու՝ թողել, գնացել են»,- ասել է Ղազինյանը։

Former Acting Director of Electric Networks of Armenia CJSC Davit Ghazinyan gave a press conference at the Alexander Hotel of Yerevan, Armenia

Դավիթ Ղազինյանի գնահատմամբ՝ ազատվածների թվում մեծապես ներկայացված են ղեկավար պաշտոնյաներ, ինչը, նրա կարծիքով, ինքնին խոսում է փոփոխությունների լրջության մասին։ Նա մատնանշում է, որ եթե գործող իշխանությունը նման պաշտոնները հաճախ տալիս է կուսակցական կամ անձնական կապերի հիման վրա, ապա իրենք նախկինում առաջնորդվում էին գործառութային մոտեցմամբ։ Ղազինյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ պատասխանատվություն, և նրա դիրքում մնալու միակ պայմանը եղել է իր գործառույթների լիարժեք կատարումը։ Այդ իսկ պատճառով, չհաջողելու դեպքում նման պաշտոնյան պարզապես չէր կարող շարունակել աշխատանքը։

«Այսպես գլխատում են ՀԷՑ-ը։ Պետական մարմինները երևի ուղղակի վախենում են համապատասխան սուբյեկտից՝ հաշվի առնելով, որ նա իր պաշտոնը չի թողել (խմբ. Ռոմանոս Պետրոսյանը)։ Ինքը հայտարարում է դա, ու շատ ազատ, անգամ աշխատակիցների մոտ է ասում՝ ничего личного, դու պետք է դուրս գաս, որովհետև քաղաքական այլ հայացքներ ունես»,- ասել է Ղազինյանը։

Ռոմանոս Պետրոսյանը հուլիսին նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում