Գլխավոր Լրահոս

Բուհերում թափուր տեղերի թիվը նվազել է․ նախարար

Բուհերում թափուր տեղերի թիվը նվազել է․ նախարար

2025-2026 ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթության համակարգում (ՄԿՈՒ) առաջին փուլի արդյունքներով գրանցվել է մոտ 15,000 ուսանող, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 14,000 էր։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նշել է, որ վերջնական թիվը դեռ պետք է հստակեցվի լրացուցիչ փուլի ամփոփումից հետո։

«Այս տարի արդեն միայն առաջին փուլի արդյունքներով համարյա մոտեցել ենք 15,000-ի ցուցանիշին», – նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության համակարգում թափուր մնացած տեղերին՝ նախարարը հայտնել է, որ 2025-26 ուսումնական տարում թափուր տեղերի թիվը հինգ անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ։

«Եթե 2024-ին թափուր էր մնացել 6,174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով այդ թիվը 1,184 է։ Իսկ անվճար՝ պետական փոխհատուցմամբ տեղերից թափուր է մնացել ընդամենը 219 տեղ», – ասել է նախարարը՝ շեշտելով, որ սա նաև ընդունելության տեղերի պլանավորման որակի բարձրացման արդյունք է։

«Պլանավորումը իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, և սա արդեն արձանագրում է համակարգային բարելավում», – նշել է նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում