Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությանը, դա համարելով քաղաքական շահարկումների փորձ։
«Նեթանյահուի հայտարարությունները 1915-ի իրադարձությունների վերաբերյալ անցյալում տեղի ունեցած ողբերգությունները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ են։
Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնող Նեթանյահուն փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից գործած հանցագործությունները։
Մենք դատապարտում և մերժում ենք այդ հայտարարությունները, որոնք հակասում են պատմական և իրավական փաստերին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգոստոսի 26-ին ամերիկյան հայտնի փոդքասթեր Փաթրիք Բեթ-Դավիդի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը, որպես վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Civilnet











