Գլխավոր Լրահոս

1.5 մլն դոլար կհատկացվի «Նաիրիտ»-ի վտանգավոր թափոնների վնասազերծման համար

1.5 մլն դոլար կհատկացվի «Նաիրիտ»-ի վտանգավոր թափոնների վնասազերծման համար

Հայաստանը 1,5 մլն դոլար դրամաշնորհ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ «Նաիրիտ» քիմիական գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար։

Դրամաշնորհային նամակ-համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 2025-ի հունիսի 27-ին։ Այն ներառում է գործարանում առկա քիմիական թափոնների և սարքավորումների վնասազերծման, ինչպես նաև տարածքի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքների նախապատրաստում։

Ծրագրով նախատեսվում են տեխնիկական գնահատում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի վերլուծություն, շահագրգիռ կողմերի ներգրավում, կարողությունների զարգացում և հատուկ իրականացման խմբի ձևավորում։ Միջոցների օգտագործման վերջնաժամկետը սահմանված է 2026-ի դեկտեմբերի 31-ը։

Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ դրամաշնորհն ամբողջությամբ անհատույց է և Հայաստանի պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում