Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ առարկայական   բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերին. վարչապետ

Ադրբեջանի հետ առարկայական   բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերին. վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակման հարցերի շուրջ առարկայական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերին: Այս մասին հայտնել է   վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ:

«Մենք հիմա ոչ մի բան չենք քննարկում, որովհետև օգոստոսի 8-ից հետո այս թեմայով առարկայական որևէ քննարկում չի եղել, որովհետև մենք պայմանավորվում ենք, նախ այցերի, իրադարձությունների խնդիր կա», - հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցությունները կվերաբացվեն սեպտեմբերից, և դրանց հիմքում կլինեն հինգ առանցքային սկզբունքներ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։

«Ցանկացած բանաձև, որը կտեղավորվի այս շրջանակի մեջ, մեզ համար քննարկելի է։ Այն, ինչ որ թեկուզ մի քիչ խախտում է այդ հինգ տերմինների գծած գիծը, դա մեզ համար քննարկելի չէ նույնիսկ», – ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ կնքած փաստաթղթերի շուրջ բանակցությունները ևս սեպտեմբերից կսկսվեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում