Գլխավոր Լրահոս

Բանկային համակարգը, չնայած ցուցանիշների որոշակի վատթարացմանը, կայուն է

Բանկային համակարգը, չնայած ցուցանիշների որոշակի վատթարացմանը, կայուն է

2012թ. բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում «ցածրորակ վարկերի» մասնաբաժինն ավելացել է 0,2-տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 3,5%։ Դասակարգված վարկերում 45,4%-ը «հսկվող» վարկեր են։

Հայաստանի բանկային համակարգում, վարկային պորտֆելի աճին զուգահեռ, ավելացել է ցածրորակ վարկերի մասնաբաժինը։ Անցած տարեվերջին դասակարգված վարկերի մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում կազմել է 3,5% (Դ59,27 մլրդ)։ Համեմատության համար՝ 2011թ. վերջին ցածրորակ վարկերի տեսակարար կշիռը 3,3% (Դ45,92 մլրդ) էր։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում վարկային պորտֆելի 21% աճի (2012թ. վերջին՝ Դ1,7 տրլն) պայմաններում դասակարգված վարկերի ծավալն ավելացել է 29%-ով։

2012թ. ցածրորակ վարկերի 45,4%-ը եղել են «հսկվող» վարկերը (Դ27 մլրդ)։ Մյուս կողմից՝ մեկ տարվա ընթացքում ոչ ստանդարտ վարկերի ծավալն աճել է 23%-ով՝ կազմելով Դ19,4 մլրդ, կասկածելի վարկերն ավելացել են 36%-ով՝ մինչև Դ13 մլրդ։

Թեև բանկային համակարգում, ըստ Կենտրոնական բանկի «ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագրի», անհուսալի վարկեր չկան, սակայն տնտեսական վիճակի վատթարացման դեպքում կասկածելի վարկերը շատ արագ կարող են վերածվել անհուսալիի։ Մյուս կողմից՝ նույնիսկ ճգնաժամային 2009թ. համակարգում անհուսալի վարկեր չեղան։

Հայաստանի բանկային համակարգը, չնայած ցուցանիշների որոշակի վատթարացմանը, կայուն վիճակում է. բոլոր 22 բանկերը (21 առևտրային և մեկ ներդրումային՝ «Համահայկական բանկ») բավարարել են ԿԲ-ի սահմանած նորմատիվները։

Այսպես՝ 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկային համակարգում կապիտալի համարժեքության ցուցանիշը (բնութագրում է ընդհանուր կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի) կազմել է 16,8%, այն դեպքում, երբ 2011թ. վերջին այն 18,3% էր։ ԿԲ նորմատիվով՝ ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցություն է սահմանվել 12%-ը, միջազգային ստանդարտով՝ 8%-ը։ Անցած տարվա վերջին հայկական տասը բանկերի մոտ կապիտալի համարժեքության նորմատիվը գտնվել է 12-15%-ի միջակայքում, վեցի մոտ՝ 15-20% միջակայքում, երկու բանկի դեպքում՝ 20-30% միջակայքում, չորս բանկի մոտ՝ 30%-ից ավելի։

2012թ. բանկային համակարգում 2,3-տոկոսային կետով նվազել է բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը՝ կազմելով 25,6%։ ԿԲ-ի կողմից նորմատիվային այս ցուցանիշի նվազագույն մակարդակ է սահմանվել 15%-ը: Հայաստանի բանկերից 15-ում ցուցանիշը 15-30% միջակայքում է, չորսում՝ 30-40% միջակայքում, մեկ բանկում այն գտնվում է 40-50% միջակայքում, երկու բանկում՝ 50%-ից ավելի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում