Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 1-ից թղթային անաշխատունակության թերթիկները գործածությունից դուրս կգան

Սեպտեմբերի 1-ից թղթային անաշխատունակության թերթիկները գործածությունից դուրս կգան

Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ ստեղծվելու է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը մշակվելու և հասանելի է լինելու գործընթացին մասնակից կողմերի համար՝ սեպտեմբերի 1-ից թողարկվող համակարգի միջոցով։

Ստացված տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար)։

Նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում