2012թ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5%-ով ավելացրել է Թուրքիային հատկացվող վարկերի ծավալը:
Այսպես՝ 2012թ. Թուրքիան բանկից ստացել է €2,14 մլրդ վարկ, որի արդյունքում դարձել է բանկի յոթերորդ խոշոր հաճախորդը եվրոպական երկրների շրջանում: Հատկացված վարկերը հիմնականում նախատեսված են եղել ենթակառուցվածքային, գիտական և տեխնոլագիական մի շարք նախագծերի համար:
Վերջին 5 տարիներին ՎԶԵԲ-ի կողմից Թուրքիային հատկացված վարկերի ծավալը կազմել է €11,4 մլրդ, Եվրամիության անդամ երկրներին հատկացված գումարը՝ €51,8 մլրդ:
Civilnet











